1000х90.jpg (78 KB)

Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչը կանցկացվի Արգենտինայի սահմաններից դուրս

Armenpress 20:57, 27 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի պատասխան հանդիպումը կանցկացվի Արգենտինայի սահմաններից դուրս: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  AP News-ը, նման որոշում է կայացրել Ֆուտբոլի Հարավամերիկյան կոնֆեդերացիան (ԿՈՆՄԵԲՈԼ):

«Ռիվեր Փլեյթ»-«Բոկա Խունիորս» խաղը, որը հետաձգվել է տանտերերի երկրպագուների կողմից «Բոկա»-ի ավտոբուսի վրա հարձակման պատճառով, տեղի կունենա ընթացիկ տարվա դեկտեմբերի 8-ին կամ 9-ին: Խաղի անցկացման վայրը դեռևս չի հստակեցվել:

Տեղեկացվում է, որ Պարագվայը, Բրազիլիան և Իտալիան պատրաստակամություն են հայտնել անցկացնել եզրափակիչ խաղը:  

ԿՈՆՄԵԲՈԼ-ը հույս է հայտնել, որ միջադեպի հետևանքով տուժած «Բոկա Խունիորս»-ի երկու ֆուտբոլիստները կկարողանան վերականագնվել և խաղադաշտ դուրս գալ պատասխան մրցավեճում:

Թիմերի առաջին խաղը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին, ավարտվել է 2:2 հաշվով:

Լիբերտադրոսի գավաթը համարվում է հարավեմարիկյան Չեմպիոնների լիգան:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am