1000х90.jpg (78 KB)

Բակո Սահակյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ մի խումբ հայ գործարարների եւ բարերարների հետ

Armenpress 10:12, 27 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 24-26-ը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ մի խումբ հայ գործարարների եւ բարերարների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներն ակտիվորեն մասնակցում են Արցախի զարգացման եւ շենացման գործին՝ հույս հայտնելով, որ համագործակցության բարձր դինամիկան կպահպանվի նաեւ ապագայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am