Առաջին անգամ տեսակապով միացումներ են կազմակերպվել Ուրուգվայի և Հնդկաստանի հայերի հետ

Armenpress 12:33, 23 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունը հայկական գաղթօջախների հետ մշտական կապ է պահպանում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:

«Առաջին անգամ Սփյուռքի նախարարության պատմության մեջ տեսակապով միացումներ եղան Ուրուգվայի հայ համայնքի և Հնդկաստանի հայերի հետ, որոնք մեծ ոգևորություն առաջացրեցին համայնքներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա: Այս շարքը շարունակվում է: Տեսաժողովներ են տեղի ունեցել նաև Դոնի Ռոստովի հայկական համայնքի և Ֆրանսիայի «Հայասա» ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ:

Մի քանի ամսից նախարարությունը կունենա նոր կայքէջ՝ կառուցված նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ, գերժամանակակից հարթակի հիման վրա. նպատակն է հասանելի դառնալ աշխարհի բոլոր հայերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am