Արցախի խորհրդարանը հայտարարում է «Հայաստան» հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին իր հանգանակության մասին

Armenpress 17:21, 22 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի խորհրդարանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին կհանգանակի 1 միլիոն 400 հազար դրամ գումար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը: 

«Այսօր՝ նոյեմբերի 22-ին կկայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որի շրջանակներում հանգանակված միջոցներով շարունակվելու են Արցախի զարգացման ծրագրերը:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական կազմն ու աշխատակազմը ակտիվորեն մասնակցում են հեռուստամարաթոնին ՝  նվիրաբերելով 1 400 000 ՀՀ դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ նախորդ տարի ԱՀ ԱԺ կողմից հիմնադրամին է նվիրաբերվել 1 350 000 ՀՀ դրամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am