1000х90.jpg (78 KB)

Հայտարարվել են տարերային աղետների ժամանակ մարդու համար առավել վտանգավոր երկրները

Armenpress 16:19, 21 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարերային աղետները մարդու համար առավել վտանգավոր են Վատուատու եւ Տոնգա կղզի պետություններում: Իր ուսումնասիրության մեջ այս եզրակացությանն Է եկել Bundnis Entwicklung Hilft («Զարգացումն օգնում Է») գերմանական կազմակերպությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցուցակը կազմելու համար փորձագետներն առանձնացրել են մի քանի պարամետրեր՝ տարերային աղետներին ենթակա լինելը, մարդկանց խոցելիությունը նման միջադեպի ժամանակ, հետեւանքների հաղթահարման համար միջոցների առկայությունը եւ դրանց ադապտացվելու հնարավորությունները: Այդ ցուցանիշների միագումարությամբ Վանուատուն ուղիղ երկու անգամ գերազանցում Է երրորդ դիրքում հայտնված Ֆիլիպիններին:

Առավել վտանգավոր երկրների հնգյակը եզրափակել են Սողոմոնյան կղզիները եւ Գայանան: Միեւնույն ժամանակ, ըստ առանձին ցուցանիշների, արդյունքը միանգամայն այլ Է. տարերային աղետներին առավել շատ են ենթակա Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Մոզամբիկը եւ Չադը, որոնցից միայն վերջինն Է մտնում առավել վտանգավոր երկրների թոփ-20-ի մեջ:

Եմենն իր հերթին տարերքի հարվածի հետեւանքները հաղթահարելու ամենաքիչ հնարավորություններն ունի, սակայն տարերային աղետների առաջացման՝ հարաբերականորեն ոչ մեծ հավանականության շնորհիվ այս երկիրը տեղ Է գրավել ցուցակի միայն 84-րդ հորիզոնականում: Առաջին 50 երկրների մեջ, բացառությամբ Ալբանիայի, հայտնվել են Աֆրիկայի, Ասիայի եւ Լատինական Ամերիկայի պետություններ: Հետազոտության արդյունքների համաձայն, պարզվել Է, որ տարերային աղետների առումով ամենից քիչ վտանգավոր են Քատարը, Մալթան եւ Սաուդյան Արաբիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am