Ինչպես Է ձուկը թռչուն որսում. անհավատալի տեսանյութ

Armenpress 14:33, 21 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայրի բնությունը կարողանում Է հիրավի զարմացնել, առանձնապես ստորջրյա աշխարհը, որը տակավին շատ քիչ Է ուսումնասիրված:

Մենք սովորել ենք այն բանին, որ թռչուններն են, որ ձկներ են որսում, բայց, նայելով այդ հսկային, դուք կհասկանաք, թե ինչն ինչոց Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ ստորջրյա գիշատիչը՝ հսկայական դեղնաթեւ կարանքսն Է: BBC Natural History-ի օպերատորների նկարահանած տեսահոլովակում նա որորներ Է որսում: Կադրերում երեւում Է, թե նա ինչպես Է անսպասելիորեն ջրի տակից դուրս թռչում մակերեւույթին նստած թռչնի վրա, վիթխարի բերանով բռնում դրան ու ցած տանում: Հսկայական կարանքսը գլխավոր գիշատիչն Է բուստախութերի Էկոհամակարգում: Դրանցից խոշորագույնների չափը կարող Է հասնել 170 սանտիմետրի եւ կշռել մինչեւ 80 կիլոգրամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am