Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել ՍԴՀԿ, ՌԱԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Armenpress 10:51, 21 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին եւ 20-ին Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել Սոցիալ-ժողովրդավարական հնչակյան կուսակցության Կենտրոնական եւ Արեւմտյան Ամերիկայի վարչական մարմնի, Ռամկավար ազատական կուսակցության Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության եւ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի պատասխանատուների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը պահանջված եւ օգտակար է համարել նման հանդիպումները` գոհունակությամբ նշելով, որ դրանք դարձել են պարբերական:

Հանդիպումներին մասնակցում էին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, պաշտոնատար այլ անձինք:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am