Իրանից Սիրիա նավթ մատակարարելու համար ԱՄՆ-ը պատժամիջոցների ցանկում է ներառել երեք ռուսական ընկերությունների

Armenpress 20:53, 20 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները պատժամիջոցների  ցանկում ներառել են ռուսաստանցի վեց ֆիզիկական անձի և երեք ընկերությունների՝ Իրանից Սիրիա նավթ մատակարարելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հաղորդել է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության վարչությունը:  

Այդ ընկերությունների թվում են ռուսական Global Vision Group-ը և «Պրոմսիրյոիմպորտ»-ը, ինչպես նաև վերջինիս գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Դյակովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am