Փաշինյանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակում անցկացվող դրամահավաքին

Armenpress 14:44, 20 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակում անցկացվող դրամահավաքին:

«Գիտեք, որ հեղափոխությունից հետո այնտեղ տեղի են ունեցել ձեզ հայտնի գործընթացները: Մեր խնդիրներից է հիմնադրամի նկատմամբ վստահությունը մեծացնելը: Բոլորը համոզված լինեն, որ մենք նախանձախնդիր ենք և լինելու ենք այդպիսին՝ ամեն նվիրաբերված գումարին ծախսման արդյունավետության առումով: Հույս ունեմ, նվիրատվությունների չափը էականորեն կմեծանա: Նախնական ասել են, որ Կանադայի, Ֆրանսիայի դրամահավաքի արդյունքներով նախորդ տարվա ցուցանիշից էականորեն ավելի գումար է հավաքվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am