ԵՄ-ն կրկնապատկել Է համատեղ պաշտպանական նախագծերը

Armenpress 10:32, 20 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի Արտաքին գործերի խորհուրդը հաստատել Է Եվրամիության անվտանգության եւ պաշտպանության համատեղ քաղաքականության բնագավառում մշտական կառուցվածքավորված համագործակցության շրջանակներում նախագծերի նորացված ցանկը (PESCO), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ ցանկը ներառում Է տասնյոթ նոր նախագիծ, որոնք ավելացված են 2017 թվականի դեկտեմբերի 11-ին նախապես հավանության արժանացած եւ 2018 թվականի մարտի 6-ին պաշտոնապես հաստատված տասնյոթ նախագծերին»,- ասված Է նոյեմբերի 19-ին Բրյուսելում նիստ գումարած ԵՄ-ի խորհրդի պաշտոնական հաղորդագրության մեջ: Փաստաղթում նշվում Է, որ այդ նախագծերը նվիրված են անձնակազմի պատրաստմանը, պաշտպանական հնարավորությունների զարգացմանը, ցամաքային, ծովային եւ օդային մարտունակության բարձրացմանը, ինչպես նաեւ կիբեռպաշտպանությանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am