Կարեն Գրիգորյանի հիանալի ելույթը Սերբիայի ակումբային առաջնությունում  

Armenpress 09:50, 20 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը մասնակցում է Սերբիայի ակումբային առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 9-16-ը գրոսմայստերը «Նաֆթագազ» թիմի կազմում մասնակցեց Սերբիայի ակումբային առաջնության երկրորդ խմբին: Երկրորդ խմբում ընգրկված էին 11 թիմեր: Մրցաշարում Գրիգորյանի թիմը հաղթանակներ տոնեց բոլոր 10 մրցախաղերում և դարձավ երկրորդ խմբի հաղթող:

Հաղթանակում, անկասկած մեծ էր թիմի առաջատարի՝ Կարեն Գրիգորյանի ավանդը. հայ գրոսմայստերը 10 հնարավորից վաստակեց 9.5 միավոր և 15 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am