1 մլն 242 հազար եվրո. ավարտվել է «Հայաստան» հիմնադրամի ամենամյա հեռախոսամարաթոնը

Armenpress 21:59, 19 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եռօրյա աշխատանքից հետո Ֆրանսիայում ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռախոսամարաթոնը: Հանգանակվել է 1 մլն 242 հազար եվրո գումար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական թողարկումը:

Անցած տարվա համեմատ այս տարի մարաթոնից ստացված հասույթը ավելացել է 2 տոկոսով: Հանգանակված 1 մլն 242 հազար եվրոն կծախսվի Արցախում արևային կայանների կառուցման, Տավուշում գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաև սիրիահայերի աջակցության ծրագրերի վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am