Հայաստանի ռուսական ռազմաբազայում սկսվել են ժամապահ շների վարժեցումները

Armenpress 21:25, 19 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական ռազմական բազայում սկսվել են կինոլոգների նախապատրաստումներն ու ժամապահ շների վարժեցումները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից:

Պարապմունքների ժամանակ կինոլոգները սովորեցնում են շներին կատարել հրամաններ, որոնք անհրաժեշտ են պահակային ծառայության համար:

10 օր տևող պարապմունքներին մասնակցում են 50 զինծառայող և տարբեր ցեղատեսակների 30 շուն: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am