Տիգրան Սարգսյանը Թաիլանդի վարչապետի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Armenpress 21:03, 19 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 19-ին Բանգկոկում Թաիլանդի վարչապետ Չան-Օչա Պրայուտի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  նախքան հանդիպումը ԵՏՀ և Թաիլանդի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր:

«Վերջին տարիներին մենք հետևում ենք ԵԱՏՄ և Թաիլանդի միջև առևտրաշրջանառության առարկայական աճին: 2017 թվականին այն աճել է 26 տոկոսով, իսկ 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին՝ գրեթե 29 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Վստահ եմ, որ հուշագրի ստորագրումը նոր խթան կհաղորդի առևտրի զարգացմանը և կնպաստի փոխգործակցության հետագա խորացման ողջ ներուժի բացահայտմանը»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am