Վիթխարի ալիքները փլուզել են հյուրանոցի պատշգամբները Տեներիֆեում

Armenpress 17:36, 19 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում տեսանյութ Է հայտնվել Իսպանիայի Տեներիֆե առողջարանի ափամերձ գոտուց, որտեղ մոլեգնում Է սաստիկ փոթորիկը: Կադրերում երեւում Է՝ ինչպես են ալիքներն ավերում ափամերձ գոտու հյուրանոցի ստորին հարկերի պատշգամբները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես արդեն հաղորդվել Է, հորդառատ անձրեւներ են տեղում մայրցամաքային Իսպանիայում, ինչպես նաեւ Բալեարյան եւ Կանարյան կղզիներում: Կանարյան կղզիներում նոյեմբերի 18-ին ալիքները հասել են 6 մետր բարձրության:

Տեներիֆե կղզու Գարաչիկոյում փակել են ափամերձ ճանապարհներից մեկը: Հյուրանոցներից մեկի պատշգամբների փլվելուց հետո տարհանվել Է 40 մարդ:

Եղանակի պատճառով Վալենսիայում եւ Ալիկանտեում սահմանվել Է վտանգի «կարմիր» մակարդակ, Բալեարյան կղզիների իրադրությանը արտակարգ ծառայությունների կողմից տրվել Է սպառնալիքի «նարնջագույն» մակարդակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am