Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին ազատ է արձակվել

Armenpress 13:58, 19 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ, ընդդիմադիր Ալի Քերիմլին նոյեմբերի 19-ին ազատ է արձակվել Բաքվի Սաբաիլի շրջանի դատարանի դահլիճից: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: 

Ալի Քերիմլին Քերիմլին  չարտոնված ակցիա կազմակերպելու և դրան մասնակվելու համար մեղավոր է ճանաչվել վարչական իրավախախտման հատկանիշներով և տուգանվել 2500 մանաթի չափով: 

Բաքվում նոյեմբերի 17-ին  ոստիկանությունը ձերբակալել էր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին և նրա կողմնակիցներին: Ի նշան բողոքի՝ ոստիկանության բաժանմունքի մոտ հավաքվել էին  «Ադրբեջանի ժողովրդական ճակատ»-ի զգալի թվով կողմնակիցներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am