Նաթանյահուն դարձավ Իսրայելի պաշտպանության նախարար

Armenpress 11:05, 19 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ստանձնել Է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Առաջին անգամ ես ստանձնում եմ պաշտպանության նախարարի պաշտոնը եւ գիտեմ, որ դա անում եմ այն ժամանակ, երբ բազմաթիվ են անվտանգության ոլորտում պետության քաղաքականության քննադատները»,- ասել Է նա իր հեռուստաուղերձում: Նաթանյահուն բացատրել Է, որ երկրի անգվտանգության ոլորտի իրադրության պատճառով չի կարելի վաղաժամկետ ընտրություններ անցկացնել եւ «տապալել կառավարությունը»:

Նա նաեւ հույս Է հայտնել, որ կոալիցիոն գործընկերները «պատասխանատվություն կդրսեւորեն եւ չեն ձգտի հասնել կառավարության հրաժարականին»: Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանն իր պաշտոնաթողության մասին հայտարարել Է նոյեմբերի 14-ին: Այդ կերպ նա բողոք հայտնեց Գազայի հատվածում պաղեստինցի զինյալների դեմ մարտական գործողությունները դադարեցնելու դեմ: Լիբերմանը նաեւ կոչ արեց հնարավորինս շուտ երկրում անցկացնել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am