Դահուկորդ Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆինլանդիայում

Armenpress 20:18, 18 Նոյեմբեր, 2018

 ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆինլանդիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆինլանդիայի Սարիսելկա քաղաքում անցկացվող դահուկավազքի Միջազգային վարկանիշային մրցաշարում 19 ամյա Միքայել Միքայելյանը 10կմ ազատ ոճի մրցատարածությունում 8 պետությունների 45 մարզիկների հետ պայքարում մինչև 20 տարեկանների մրցապայքարում գրավեց 1-ին տեղը (ընդհանուր հաշվարկում 5-րդ տեղ), վաստակելով 79,12միավոր՝ գործնականում ապահովելով 2019թ. աշխարհի առաջնության եզրափակչի մասնակցությունը:

Հայաստանի մյուս մարզիկներից Թադևոս Պողոսյանը (Աշոցք) 12-ն էր իսկ Արման Մատինյանը (Վանաձոր) 29-ը: Մեր միակ աղջիկ մասնակից Կատյա Գալստյանը (Աշոցք) 23-ն էր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am