Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ինտերպոլի 87-րդ գլխավոր ասամբլեային

Armenpress 16:51, 18 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ոստիկանության պատվիրակությունը, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ, մասնակցում է նոյեմբերի 18-ից 21-ը Դուբայում (ԱՄԷ) անցկացվող  Ինտերպոլի 87-րդ գլխավոր ասամբլեային, որի աշխատանքներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նախատեսվում են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարի, ԻԻՀ, ԱՄԷ ՆԳ նախարարների եւ մի շարք այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության՝ թրաֆիքինգի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ այլ հարցեր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am