Երևանի տներից մեկի մոտակայքում հայտնաբերվել է երևանյան տեսակի օձ

Armenpress 17:57, 17 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը  նոյեմբերի 17-ին, ժամը 10:30-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում՝ դիտահորում, նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են երևանյան տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am