Իսպանիայում ձերբակալվել է թմրանյութերի վաճառքի համար կասկածվող 11 մարդ, հայտնաբերվել է 650 կգ կոկաին

Armenpress 17:21, 17 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի իրավապահ մարմինները իրականացրել են օպերացիա, որի արդյունքում ձերբակալվել է թմրանյութերի վաճառքի համար կասկածվող 11 մարդ: Իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է 650 կգ կոկաին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օպերացիան սկսվել է այն բանից հետո, երբ Իսպանիայի իրավապահ մարմինները տեղեկացվել են, որ պլանավորվում է Կոլումբիայից Իսպանիա մեծ քանակությամբ թմրանյութ տեղափոխել:

Ոստիկանությանը հաջողվել է բացահայտել թմրանյութերի վաճառքով զբաղվողների ինքնությունը: Հինգ հոգի ձերբակալվել է Մադրիդում, 6-ը՝ Գալիսիում: Հայտնաբերվել է 650 կգ թմրանյութ, 50 հազար եվրո գումար, մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև 4 ավտոմեքենա:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am