1000х90.jpg (78 KB)

Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել

Armenpress 17:11, 17 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ձերբակալել ընդդիմադիր ու այլախոհ գործիչների. Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին և նրա կողմնակիցներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Տեղեկություններ կան, որ ձերբակալվել է նաև ընդդիմադիր «Ազգային խորհուրդ» միավորման ղեկավար Ջամիլ Հասանլըն:

Ի նշան բողոքի՝ ոստիկանության բաժանմունքի մոտ հավաքվել են «Ադրբեջանի ժողովրդական ճակատ»-ի զգալի թվով կողմնակիցներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am