Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի կենդանաբանական այգում

Armenpress 14:57, 17 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով Երևանի կենդանաբական այգու շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, հանրության շրջանում տիրող որոշակի մտահոգությունները, բողոքի ակցիաները, այգու նախկին աշխատակիցների տեղեկություններն ու տեղ գտած հրապարակումները սոցիալական ցանցերում, հաջորդ շաբաթվանից Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի Երևանի կենդանաբանական այգում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգումներում տեղ կգտնեն կենդանաբանական այգու հետ առնչվող բոլոր գործառույթները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am