ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան նախաձեռնությամբ բժշկական սարքավորումներ է տրամադրվել «Վայքի բժշկական միավորում»-ին

Armenpress 14:45, 17 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄԷ դեսպանատան նախաձեռնությամբ «Զայիդի Տարի» ծրագրի շրջանակներում Շարժայի բարեգործական ասոցիացիան բժշկական սարքավորումներ և մահճակալներ է տրամադրել Վայոց Ձորի մարզի «Վայքի բժշկական միավորում» ՓԲԸ-ին։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ այս առիթով բժշկական կենտրոն է այցելել ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան երկրորդ քարտուղար տիկին Ահլամ Ռաշեդ ալ Սալամին և ծանոթացել բժշկական կենտրոնի պայմաններին։ Այցելության ընթացքում տիկին ալ Սալամին հանդիպել է Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանի, Վայոց Ձորի մարզպետարանի Առողջապահության և Սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանի և բուժմիավորման գլխավոր բժիշկ Ռոբերտ Ասլանյանի հետ։

Հատկանշական է, որ «Զայիդի տարի» ծրագիրը նախաձեռնել է ԱՄԷ կառավարությունը երկրի հիմնադիր Շեյխ Զայիդ բն Սուլտան ալ Նահյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, որի նպատակն է ամրապնդել և ողջ աշխարհում տարածել այն արժեքները, որոնց սկիզբ է դրել երկրի հիմնադիրը։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am