International SOS կազմակերպությունը հայտնել է զբոսաշրջիկների համար ամենառիսկային երկրները

Armenpress 13:40, 17 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության ու անվտանգության ոլորտներում մասնագիտացած International SOS կազմակերպությունը հայտարարել է 2019 թվականին զբոսաշրջիկների համար ամենառիսկային երկրները: Ինչպես հաղորդում է

«Արմենպրես»-ը, ըստ հրապարակած քարտեզի՝ ամենառիսկային են համարվում Լիբիան, Աֆղանստանը, Սոմալին, Սիրիան, Եմենը, Մալին և Հարավային Սուդանը:

Սա ենթադրում է, որ այս երկրներ այցելող զբոսաշրջիկները կարող են բախվել լուրջ խնդիրների: Մասնավորապես, այս երկրներում ցածր է անվտանգության մակարդակը, կան առողջությանը սպառնացող, ինչպես նաև ճանապարհային վտանգներ:

Փորձագետների կարծիքով՝ երկրները, որտեղ բնակիչների առողջությունը առավելագույնս վտանգված է, Հարավային Սուդանը, Նիգերը, Կոտ դ՛Իվուարը, Իրաքը, Վենեսուելան, Հյուսիսային Կորեան են: Իսկ ճաապարհներով երթևեկելու տեսանկյունից վտանգավոր են Բրազիլիան, Բոլիվիան, Սաուդյան Արաբիան, Իրանն ու Ղազախստանը:

Բոլոր չափանիշներով ամենաանվտանգ երկրներ են համարվել Նորվեգիան, Ֆինլանդիան, Իսլանդիան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am