Կոսովոյում Թուրքիայի դեսպանը ՃՏՊ հետևանքով կոտրվածքներ է ստացել

Armenpress 12:52, 17 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կոսովոյում Թուրքիայի դեսպան Քըվըվըլջըմ Քըլըչը մայրաքաղաք Պրիշտինայի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՃՏՊ արդյունքում իրար են բախվել երեք մեքենա: Վթարի հետևանքով երեք մարդ մահացել է, ևս չորսը, այդ թվում և Թուրքիայի դեսպանն ու թուրք դիվանագետներ, վիրավորվել ու հոսպիտալացվել են:

Քըլըչը ստացել է կրծքավանդակի վնասվածք, կողոսկրերի կոտրվածքներ, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am