Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է

Armenpress 12:30, 17 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հյուսիսում բռնկված լայնամասշտաբ հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 71-ի: Ավելի քան հազար մարդ համարվում է անհետ կորած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ամերիկյան NBC News հեռուստաընկերության տվյալներով՝ նոյեմբերի 8-ից սկսված հրդեհներն այս պահին ընդգրկում են 59 հազար հեկտար տարածք: Ավերված են հազարավոր կառույցներ. տարհանվել են ավելի քան 300 հազար բնակիչներ: Հրդեհը, որը ստացել է Camp անվանումը, ամենախոշորն է ամերիկյան նահանգի պատմության ընթացքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am