Մեկնարկել է «Հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի» ամենամյա մրցաշարը

Armenpress 21:58, 16 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր մեկնարկել է «Հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի» ամենամյա մրցաշարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Հրաձգության ֆեդերացիայից, «Ֆեդերացիայի նախագահի գավաթ»-ի  առաջնությունը ամենամյա է և անց է կացվում 7-րդ անգամ: Մրցաշարին մասնակցում են միայն ուժեղագույն 65 մարզիկներ: Մրացաշարի բացի ավանդական պարգևներից, լինելու է նաև նախգահի հատուկ մրցանակ. Ֆեդերացիայի նախագահի գավաթ և դրամական պարգև՝  մրցաշարի լավագույն մազիկին, որը կորոշի մարզչական խորհուրդը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am