Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության գործով վեց մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման

Armenpress 20:59, 16 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի դատարանը 2016 թվականին Աթաթուրքի անվան օդանավակայանում կազմակերպված ահաբեկչության գործով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վեց զինյալների դատապարտել է ցմահ ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

2016 թվականի հունիսի 28-ին օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել էր 45 մարդ, այդ թվում և 19 օտարերկրացի: 239 մարդ վիրավորվել էր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am