Հալեպում սիրիացիները երեք միլիոն խորանարդ մետր փլվածքներ են հավաքել

Armenpress 16:30, 16 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացիները երեք միլիոն խորանարդ մետր փլվածքներ են մաքրել ավերված Հալեպ քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Սիրիայի Հալեպի նահանգի նահանգապետ Աբդունասեր Ալ Ամիրին:

«Կատարվել Է երեք միլիոն խորանարդ մետր փլվածքների մաքրում եւ շուրջ 5,7 հազար միավոր վնասված տեխնիկա Է հավաքվել քաղաքի տարբեր շրջաններից, վերականգնվել Է 47 հրապարակների, խաչմերուկների եւ թունելների լուսավորումը»,- ասել Է Ալ Ամիրին փախստականների վերադարձման Ռուսաստանի եւ Սիրիայի միջգերատեսչական շտաբների նիստում:

Նրա խոսքով՝ ասֆալտապատված փողոցների մակերեսը կազմել Է շուրջ 830 հազար քառակուսի մետր, իսկ քաղաքում եւ նահանգում կանգնեցված լապտերասյուների քանակը գերազանցել Է 4,3 հազարը: «Արդեն ավարտված են քաղաքային խորհրդի մոտավորապես 195 նախագծեր, որոնք ընդգրկում են փողոցների ասֆալտապատումը, շենքերի, արդյունաբերական շրջանների, ճանապարհային համակարգերի վերականգնումը: Այդ ոլորտներում աշխատանք Է պլանավորվում եւս 30 նախագծերով»,- հավելել Է Ալ Ամիրին:

Բացի դրանից, ջրամատակարարման, Էլեկտրականության, կոյուղու, զբոսայգիներ, ճանապարհների անվտանգության կղզյակների վերականգնման կատարված նախագծերի քանակը հասել Է 59-ի: Եվս 35 նախագծերով աշխատանքը շարունակվում Է: «Խանաուի, Քադի Ասքյարի, Ալ Զիբդիայի, Ալ Վահդայի շրջաններում պետական հացի փռերի թիվը հասել Է 22-ի: Արտադրանքի օրական ծավալը կազմում Է 235 տոննա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am