ԱՄՆ-ում առնվազն ութ մարդ Է մահացել ձնատեղումների պատճառով

Armenpress 14:47, 16 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում առաջին ձնատեղումները, որոնք նոյեմբերի 14-ին եւ 15-ին գրանցվել են երկրի հյուսիսարեւելյան եւ մի շարք կենտրոնական շրջաններում, առնվազն ութ մարդու կյանք են խլել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 16-ին հայտնել Է CBS հեռուստաընկերությունը: Տեղական իշխանությունների տվյալներով՝ ութ մարդ մահացել Է ձնապատ կամ սառցակալած ավտոճանապարհներին ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով. երեքը՝ Արկանզասի նահանգում, երկուսը՝ Միսիսիպիում, մեկական՝ Մերիլենդում, Օհայոյում եւ Ինդիանայում:

Միսիսիպիում, մասնավորապես, շրջվել Է մի ավտոբուս, դրա 46 ուղեւորներին բուժօգնություն Է ցուցաբերվել, երկու կանանց փրկել չի հաջողվել: Ձյուն Է տեղացել ընդարձակ տարածքում, որտեղ 80 մլն մարդ Է ապրում: Ձյան ծածկույթի հաստությունն առանձին շրջաններում հասնում Է 20 սանտիմետրի: Շատ վայրերում պոկվել են Էլեկտրահաղորդման լարերը: Շուրջ 300 հազար ամերիկացիներ առանց Էլեկտրականության են մնացել, այդ թվում՝ Վիրջինիայում, Օհայոյում, Քենթուքիում եւ Ինդիանայում: Եղանակի պատճառով ավիաընկերությունները գրեթե 1,6 հազար չվերթ են չեղարկել, հիմնականում՝ Նյու Յորքի շրջանում: Եվս ավելի քան 5 հազար չվերթներ հետաձգվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am