ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը կես միլիարդ դոլարի 18,5 տոննա կոկաին Է առգրավել

Armenpress 13:14, 16 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերում՝ Մեքսիկայի ափից ոչ հեռու, հայտնաբերել Է 18,5 տոննա քաշով կոկաինի բեռ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միացյալ Նահանգների CBS News հեռուստաալիքը: Կալանվել Է 15 նավ, որոնց անձնակազմերին կասկածում են մաքսանենգության մեջ:

Բեռը տարվել Է Ֆորտ Լոդերդեյլ (Ֆլորիդայի նահանգ), դրա արժեքը գնահատվում Է 500 միլիոն դոլար: «Մենք կշարունակենք ընդլայնել մեր հնարավորությունները եւ գործընկերությունն այս ապօրինի առեւտրի դադարեցման համար, որն սպառնում Է մեր ազգային անվտանգությանն ու մյուս երկրների հետ գործընկերության կայունությանը»,- հայտարարել Է առափնյա պահպանության ներկայացուցիչը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am