Մարտունու բժշկական կենտրոնում այս տարի կատարվել է 310 վիրահատություն

Armenpress 12:34, 16 Նոյեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտունու բժշկական կենտրոնում այս տարվա ընթացքում բուժման է ընդունվել ավելի քան 3000 հիվանդ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մարտունի քաղաքի ԲԿ տնօրեն Վարդան Կարապետյանը, այս տարի Մարտունու ԲԿ-ն ընդունել եւ բուժել է 3000 հիվանդի, կատարվել է 310 վիրահատություն:

Գլոբալ բյուջեն կազմել է 438 միլիոն դրամ: 67 միլիոն դրամը ստացվել է վճարովի ծառայություններից: «Մինչեւ տարեվերջ վճարովի ծառայությունների ցուցանիշը կավելանա եւս 30 տոկոսի չափով: Բուժանձնակազմն իրականացնում է մասնագիտական որակյալ սպասարկում: Մեր հիմնական խնդիրը շենքային անբավարար պայմանների մեջ է, սակայն եկող տարվանից պետական ներդրումների հաշվին կսկսվի արդի չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումը»,-վստահեցրեց Վարդան Կարապետյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am