1000х90.jpg (78 KB)

ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգելու արտոնությունից օգտվող ընկերությունները կստեղծեն 925 աշխատատեղ

Armenpress 12:11, 16 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու համար ընթացիկ տարվա  9 ամիսներին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել 13 ներդրումային ծրագիր:

 Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարարությունից տեղեկացնում են, որ հավանության արժանացած ծրագրերի ներդրումային ընդհանուր ծավալը կազմում է 46 մլրդ ՀՀ դրամ: Բիզնես ծրագրերը կյանքի կոչելու դեպքում նախատեսված է ստեղծել 925 աշխատատեղ:

Ծրագրերը ներկայացրած ընկերությունները ներկայացնում են թեթև արդյունաբերությունը, այգեգործությունը, ալկոհոլային խմիչքների արտադրությունը, էլեկտրաէներգիայի արտադրությունը, ծխախոտի արտադրությունը, հանքարդյունաբերությունը և այլն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am