Կալիֆոռնիայի հյուսիսում հրդեհների ծխի պատճառով դադարեցվել են պարապմունքները դպրոցներում ու բուհերում. NBC

Armenpress 10:55, 16 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի նահանգում բնական հրդեհների ծխի պատճառով դադարեցվել են պարապմունքները ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո, Օքլենդ քաղաքների ու Սան Ֆրանցիսկոյի ծոցի ափի այլ բնակավայրերի դպրոցներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին հայտնել Է NBC հեռուստաընկերությունը: Նրա տվյալներով՝ դպրոցներում պարապմունքներ չեն անցկացվի նոյեմբերի 16-ին:

Համանման որոշում են ընդունել Սան Ֆրանցիսկոյի, Սան Խոսեի եւ Սանտա Կլարայի քաղաքների համալսարանների, ինչպես նաեւ Բերկլիի Կալիֆոռնիական համալսարանի տնօրենությունը: Այս բուհերը փակ կլինեն մինչեւ նոյեմբերի 19-ը: «Օվկիանոսից քամին ծուխը քշում Է հենց մեզ վրա: Մենք խնդրում ենք մարդկանց դուրս չգալ հարկաբաժիններից, փակ պահել դռներն ու պատուհանները»,- հայտարարել Է Սան Ֆրանցիսկոյի ծոցի առափնյա շրջանի օդի որակի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստին Ռոսելիուսը: Ինչպես արդեն տեղեկացվել Է, ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում բնական հրդեհի զոհերի թիվը հասել Է 66-ի:

Դրա հետ մեկտեղ կտրուկ աճել Է անհայտ կորածների թվաքանակը՝ նոյեմբերի 14-ի 297-ից մինչեւ 631՝ ներկա պահի դրությամբ: Իշխանությունները պարզաբանում են, որ այս տեղեկությունները այնքան Էլ ստույգ չեն, քանի որ կարող են կրկնորդել նույն անուններով ու ազգանուններով մարդկանց:

«Քեմպ» հրդեհից Բյութի օկրուգում ամբողջովին այրվել Է 566 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք եւ ոչնչացվել ավելի քան 11,8 հազար շինություն: Նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի ճարակ Է դարձել 9,7 հազար բնակելի շենք: «Քեմպը» հաջողվել Է արգելափակել 40 տոկոսով: Կրակի դեմ պայքարելու համար Բյութի օկրուգում մոբիլիզացվել են ավելի քան 5,4 հազար հրշեջներ, 620 միավոր հատուկ տեխնիկա, 24 ուղղաթիռ, 105 բուլդոզեր եւ 75 ավտոցիստեռն ջրի փոխադրման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am