Ադրբեջանի պաշտպանական ծախսերը կաճեն 4,6 տոկոսով

Armenpress 18:50, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի խորհրդարանում ընդունվել է 2019թ. բյուջեի նախագիծը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի 2019թ. բյուջեի նախագծի համաձայն՝  երկրի պաշտպանական ոլորտին հատկացվելու է 3 մլրդ 38 մլն մանաթ (1 դոլարի փոխարժեքն է 1,7 մանաթ):

Ըստ բյուջեի նախագծի՝  Ադրբեջանի 2019թ. պաշտպանական ծախսերը 2018թ. համեմատ ավելանալու են 132 մլն մանաթով (4,6 տոկոսով):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am