Առողջապահության ֆինանսավորումը հաջորդ տարի էականորեն կաճի. Արսեն Թորոսյան

Armenpress 18:46, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության ֆինանսավորումը հաջորդ տարի էականորեն կաճի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ազատություն»  ռադիոկայանի «Ֆեյսբուք»-ի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ պետական պատվերի շրջանակներում քաղցկեղի բուժման համար տրամադրվող միջոցները ևս  կաճեն: «Մյուս տարվա համար քաղցկեղի բուժմանն ուղղվող գումարները 70 տոկոսով աճելու են»,- ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ քաղցկեղի ախտորոշման համար Հայաստանում ընդամենը մի սարք  է պակասում: «Մնացած  սարքերի շարքը հասանելի է մեր երկրում: Կարծում եմ, որ առաջիկայում մեր հիվանդները քաղցկեղի ախտորոշման համար չեն գնա այլ երկրներ»,- նկատեց նա՝ հավելելով, որ պետության միջոցները  սուղ են հիմա և չեն բավարարում բոլոր հիվանդների ախտորոշման համար: «Նույնիսկ քաղցկեղ ունեցող  այն մարդկանց ուղղվող միջոցները, որոնց աջակցում ենք, համավճարների տեսքով են, դրանք վերջանալու դեպքում մարդիկ հերթագրվում են, իսկ քաղցկեղի դեպքում ուշացումը կարող է բերել ծանր հետևանքների»,- հավելեց Արսեն Թորոսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am