Որոշ ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում

Armenpress 18:02, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից, Ջաջուռի և Քեթիի ոլորաններում թույլ ձյուն է տեղում:

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝  100 մետր:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am