«Իմ քայլը» դաշինքը դեռ քննարկում է նախընտրական կարգախոսի բազմաթիվ տարբերակներ

Armenpress 17:49, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը դեռևս նախընտրական կարգախոսի քննարկման փուլում է, դիտարկվում են բազմաթիվ տարբերակներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը:

«Մենք դեռ կարգախոսի քննարկման փուլում  ենք: Բազմաթիվ տարբերակներ են քննարկվում»,- ասաց Կոստանյանը:

Անդրադառնալով համացանցում տարածված «Նիկո՛լ, վարչապետ» հավանական կարգախոսին՝ խոսնակը նշեց, որ այդ տարբերակը ևս հնչել է, սակայն, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական կարգախոսի վերջնական տարբերակը պարզ կլինի ավելի ուշ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am