1000х90.jpg (78 KB)

Այս տարվա 10 ամսում Հայաստան է ներկրվել 45 հազար ավտոմեքենա՝ ամբողջ 2017-ի 27 հազարի փոխարեն

Armenpress 17:25, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արարատյան մաքսատանը ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների ժամանակ գոյացող հերթերի խնդրին՝ առանձնացնելով դրա առաջացման երեք պատճառ:

«Առաջինը, ՊԵԿ համապատասխան ծառայությունը կարելի է շատ ավելի արդյունավետ կազմակերպել: Այսինքն՝ մենք որոշակի առումով մեր մեղքն ընդունում ենք: Երկրորդ, տեխնիկական առումով նաև այնտեղ ոստիկանությունը  գազի հետ կապված որոշակի հերթեր է գոյացնում, ինչը մաքսային ձևակերպումների որևէ բաղադրիչ չի հանդիսանում: Հետևաբար, նաև հերթերի գոյացման պատճառը ոչ մաքսային մարմնի գործունեություն է: Եվ երրորդ, 2017 թվականի ընթացքում, եթե չեմ սխալվում, մոտ 27 հազար ավտոմեքենա է ներկրվել ՀՀ, այս տարվա 10 ամսվա կտրվածքով՝ արդեն 45 հազար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ՊԵԿ նախագահը: Նրա խոսքով, ավտոմեքենաների հոսքն էլ է բավական շատ:

«Եթե այս երեք պատճառները համադրենք, կունենանք Ձեր հարցի պատասխանը»,- նկատեց Անանյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am