1000х90.jpg (78 KB)

Դավիթ Անանյանը Փաշինյանի հետ չի քննարկել իր հետագա պաշտոնավարման հարցը

Armenpress 17:16, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ չի քննարկել իր հետագա պաշտոնավարման հարցը: Այդ մասին Անանյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: «Պարոն վարչապետի հետ իմ պաշտոնավարման շարունակման հարց ոչ եղել է, ոչ էլ քննարկվել է: Բայց դա չի նշանակում, որ ես անփոխարինելի եմ: Ես ուզում եմ կամ չեմ ուզում մնալ, բացարձակ կապ չունի, որովհետև ես իմ մասնագիտությամբ ցանկացած տեղ կարող եմ աշխատել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ վարչապետն է որոշելու՝ ինքը կշարունակի պաշտոնավարել, թե ոչ: ՊԵԿ-ում կադրային փոփոխությունների մասին հարցին նա պատասխանեց, որ այս հարցում կարևորում է երկու գործոն: «Համակարգում տեղ չի ունենա այն աշխատակիցը, որը նոր արժեք ստեղծելու կարողություն չունի, երկրորդ՝ այն աշխատակիցը, որն իր փորձը երիտասարդ սերնդին փոխանցելու կարողություններ չունի»,- ընդգծեց Անանյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am