1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ-ում iPhone X-ը պայթել Է նորացումների տեղակայման ընթացքում

Armenpress 16:49, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում iPhone X-ի տերերից մեկը հայտնել Է իր սմարթֆոնի պայթելու մասին: Ցանցում հայտնվել են այրվող գաջեթի լուսանկարները, որը պայթել Է նորացումների տեղակայման ժամանակ: Լուսանկարները օգտատեր Ռոքի Մոհամադալին նոյեմբերի 13-ին զետեղել Է Twitter-ի իր օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սմարթֆոնը տաքացավ ու պայթեց նորացումների տեղակայման գործընթացում: Ի՞նչ Է կատարվում»,-գրել Է Մոհամադալին: Սմարթֆոնի տերը չի տուժել: Ավելի ուշ նա Gadgets 360 պորտալին ճշտել Է, որ նորացումների տեղակայման ժամանակ iPhone-ը դրել Էր լիցքավորման: «Այն բանից հետո, երբ նորացումը բեռնվեց, գաջեթը միացավ, եւ նրա միջից մուգ-մոխրագույն ծուխ դուրս եկավ, այնուհետեւ սմարթֆոնը բռնկվեց»,-ասել Է Մոհամադալին: Նա պատմել Է, որ ինքը iPhone-ը գնել Է հունվարին եւ օգտագործել Է «հարազատ» լիցքավորման սարքը: Օգտատերը տեղի ունեցածի մասին ծանուցել Է Apple-ին, գաջեթի մշակողը խոստացել Է պարզել տեղի ունեցածը, նշելով, որ դա «սմարթֆոնի նորմալ աշխատանքը չԷ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am