Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը վարչատարածքային պատկանելությամբ սահմանափակող դրույթը ուժը կորցրած է ճանաչվել  

Armenpress 13:01, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՔԿԱԳ ոլորտում դեռևս Խորհրդային ժամանակների բնորոշ  ծառայությունների համակարգային փոփոխմանը՝ մեկ պատուհան ծառայություն ներդնելու միջոցով:

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթը, որով քաղաքացիական կացության ակտերի գրանցումը սահմանափակվում էր վարչատարածքային պատկանելությամբ:  

Նախագծի ընդունման դեպքում սահմանվում է.

    . հնարավորություն է ընձեռվում նվազեցնել ՔԿԱԳ մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերը,

    . հնարավորություն է ընձեռվում ապահովել ՔԿԱԳ մարմինների սպասարկման որակի բարելավում` շնորհիվ  քննարկման առարկա հանդիսացող բնագավառում ձևավորվող մրցակցային դաշտի,

    . ՔԿԱԳ մարմինների գործունեությունը կհամապատասխանեցվի զարգացող հասարակության ժամանակակից պահանջներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am