Գեղարքունիքի մարզի ճանապարհները բաց են եւ երթեւեկելի

Armenpress 11:51, 15 Նոյեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում, թեեւ նոյեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ձյան տեսքով տեղումներ են թափվել, սակայն մարզի ճանապարհներին դժվարանցանելի վիճակ չի առաջացել տրանսպորտային երթեւեկության համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, անցած գիշերվա ընթացքում հիմնականում տեղացել է թաց ձյուն, որն ավելի շատ հալվել, քան թե ձնածածկույթ է հասցրել ձեւավորել մարզի ճանապարհներին: «Ձնածածկույթը կազմում է մի քանի սանտիմետր, որն առկա է ճանապարհաեզրերին կամ դաշտերում, սակայն բոլոր ուղղություններում ճանապարհներն ազատ են ձյան շերտից կամ մերկասառույցից, ուստի եւ բաց են ու երթեւեկելի»,- հավաստեց Գեւորգ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am