Վերին Գետաշենի դպրոցի շենքի տանիքի վերանորոգման համար հատկացվեց 10 մլն դրամ

Armenpress 11:52, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքի տանիքի վերանորոգման համար հատկացրեց 10 մլն դրամ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

2018 թվականի հոկտեմբերի 25-ի ուժեղ քամու հետևանքով ամբողջովին քանդվել է Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքի տանիքը, ինչի հետևանքով անձրևաջրերը լցվում են դպրոց, վնասվում են շենքի պատերը և դասասենյակները, խաթարվում է դասապրոցեսը: Հաշվի առնելով, որ մոտեցող ձմռան հետևանքով դպրոցին կհասցվի ավելի մեծ վնաս, ինչն էլ կազդի դասապրոցեսի նորմալ ընթացքին, անհրաժեշտություն է առաջացել շինարարական աշխատանքների ֆինանսավորման համար տրամադրել 10 մլն դրամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am