Մարիա Անտուանետայի մարգարտե կախազարդը ռեկորդային 36 մլն դոլարով վաճառվել Է աճուրդով

Armenpress 11:05, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Մարիա Անտուանետա (1755 – 1793 ) թագուհու ադամանդակուռ մարգարտե կախազարդը ռեկորդային 36 միլիոն դոլարով վաճառվել Է Sotheby՚s-ի՝ Ժնեւում կայացած աճուրդում: Նոյեմբերի լույս 15-ի գիշերն այս մասին հաղորդվել Է աճուրդային տան Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նոր աճուրդային ռեկորդ մարգարտե զարդի համար: Այդ առանձնահատուկ անհավատալի չափի բնական մարգարիտը պատկանել Է Մարիա Անտուանետա թագուհուն»,- ասված Է հաղորդագրության մեջ: Նախապես լոտը գնահատվել Էր 2 միլիոն դոլար: Եզրափակիչ գումարը մարգարտե զարդի համար ռեկորդային Է դարձել աճուրդների ամբողջ պատմության ընթացքում:

Աճուրդի Էին դրվել Մարիա Անտուանետայի 10 զարդեր, որոնք ոչ միայն ոսկերչական, այլեւ պատմական արժեք են ներկայացնում: Դրանք երկու հարյուր տարվա ընթացքում թաքցված են եղել լայն հանրության աչքից: Բացի կախազարդից, դրանց թվում Էին թագուհու մարգարտե եւ ադամանդե ականջօղերը, ինչպես նաեւ ավելի քան 300 բնակական մարգարիտներով շարված մանյակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am