Լևոն Արոնյանը 3-րդն է Կալկաթայի «Tata Steel» մրցաշարում  

Armenpress 10:47, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊԵՍ: Հայկական շախամտի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանն ավարտեց ելույթները Կալկաթայի «Tata Steel» մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, բլից շախմատում 18 հնարավորից հավաքելով 12 միավոր՝ Լևոն Արոնյանը վերջնական հաշվարկում գրավեց 3-րդ տեղը: 1-2 տեղերը 12,5 միավորով կիսեցին ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան և աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշի Անանդը:

Մրցաշարին մասնակցում էին 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը, ԱՄՆ ներկայացուցիչներ Ուեսլի Սոն և Հիկարու Նակամուրան, ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը և 4 շախմատիստ Հնդկաստանից՝ գրոսմայստերներ Պենտալա Հարիկրիշնան, Վիդիթ Գուջրաթին, Սուրյա Գանգուլին և պատանի միջազգային վարպետ Նիհալ Սարինը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am