«Արագած»-ը հերթական հաղթանակն է տարել բասկետբոլի առաջնությունում  

Armenpress 10:31, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունում «Արագած»-ը շարունակում է անպարտելի մնալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 7-րդ տուրի երկրորդ խաղում, «Արագածը» հյուրընկալվելիս տարավ իր 7-րդ անընդմեջ հաղթանակը, այս անգամ լարված և հավասար պայքարում 103-97 հաշվով առավելության հասնելով ՖԻՄԱ-ի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ժաքորի Փեյնը («Արագած»), ով վաստակեց 56 միավոր:

7-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին ժամը 20:30-ին. «Արթիկ»-ը ուժերը կչափի «Ուրարտու» ակումբի հետ:

Հանդիպումը տեղի կունենա «Միկա» մարզադահլիճում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am