Մխիթարյանը Sky Sport-ի 100 լավագույն աստղերի շարքում է  

Armenpress 10:26, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տարվա 100 լավագույն աստղերի շարքում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս ցուցակը կազմել է Sky Sport-ը: Հավաքականի կիսապաշտպանն 100 լավագույնների շարքում 72-րդ տեղում է: Բրիտանական հանդեսը փաստում է, որ հայ կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրել է 525 րոպե, խփել 2 գոլ, դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am