Ֆրանսիան ԱՄՆ-ի վասալը չԷ. Մակրոն

Armenpress 09:59, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը պատմականորեն դաշնակիցներ են, բայց լինել դաշնակից չի նշանակում վասալ լինել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Շառլ դե Գոլ» ֆրանսիական ավիակրի վրա TFI հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«ԱՄՆ-ը մեր պատմական դաշնակիցն Է եւ շարունակում Է մնալ դաշնակից: Բայց լինել դաշնակից չի նշանակում վասալ լինել: Մենք չպետք Է նրանից կախված լինենք»,- ասել Է Մակրոնը, մեկնաբանելով Փարիզի եւ Վաշինգտոնի հարաբերությունների վիճակը:

Նա չի մեկնաբանել Twitter-ում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քննադատական արտահայտություններն իր հասցեին: «Ես չեմ պատրաստվում պատասխանել թվիթներին եւ չեմ կարծում, որ դա Է ինձանից սպասում Ֆրանսիայի ժողովուրդը»,- նշել Է Մակրոնը: Նա ընդգծել Է, որ «դաշնակիցները պետք Է հարգեն միմյանց»:

«Կարեւորագույն պահերին մենք դաշնակիցներ ենք եղել: Մենք միասին ենք պարտավորվել ամեն օր ահաբեկչության դեմ պայքար մղել ե՛ւ Սիրիայում, ե՛ւ Աֆրիկայում: Մեր զինվորներն ամեն օր միասին են գործում»,- ասել Է նա: Ֆրանսիան պետք Է ինքնիշխան լինի, իսկ նրա պաշտպանությունը՝ ինքնավար, հայտարարել Է Մակրոնը: «Դա անելու համար մենք չպետք Է կախյալ լինենք, այդ թվում եւ ԱՄՆ-ից»,- ընդգծել Է Ֆրանսիայի նախագահը: Նա ընդունել Է, որ «առանձին բնագավառներում Ֆրանսիան չափազանց կախված Է եղել ԱՄՆ-ից, դա լավ չԷ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am